«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ոստիկանական ուժերն ու անվտանգային համակարգը դարձել են Փաշինյանի ձեռքի գործիքը

Ոստիկանական ուժերն ու անվտանգային համակարգը դարձել են Փաշինյանի ձեռքի գործիքը
03.05.2024 | 12:49

Կիրանցում տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում Ալիևին իր հավատարմությունն ու կոլաբորացիոնիստական հակումներն ապացուցելու համար, այդ նպատակով էլ ոստիկանական ուժերն ու անվտանգային համակարգը դարձել են Փաշինյանի ձեռքի գործիքը։ Եթե հանես այդ համակարգը, Փաշինյանն այլևս իշխանություն չի ունենա Հայաստանում։

Ես համոզված եմ, որ խելացի աշխատելու, անհատական էգոներն ու վախերը մի կողմ դնելու և հստակ տեսլականով ասպարեզ գալու դեպքում, Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարողանա շարունակել իր կոլաբորացիոնիստական քաղաքականությունը։ Ալիևին պետք է զրկել իր զենքից, որպեսզի հնարավոր լինել դիմակայել այս սպառնալիքներին։ Այդ հնարավորությունը մենք այսօր ունենք, մնում է շատ չուշանանք:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4237

Մեկնաբանություններ